Архив рубрики: Ֆլեշմոբյան աշխատանք

20 հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին

Տիեզերքը գրավում է բոլորիս իր անվերջությամբ, գեղեցկությամբ և առեղծվածայնությամբ: Այժմ աշխարհին տիեզերքի մասին շատ բան է հայտնի, անգամ ավելին, քան օվկիանոսների մասին: Այսօր Գալակտիկուսի տիեզերական բլոգում մեր փոքրիկ տիեզերագնացների համար առանձնացրել ենք անծայրածիր տիեզերքի մասին ամենա՜հետաքրքիր 20 փաստերը: 

Դե ինչ, ընթերցե՞նք 
1✫ Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ: 
2✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա: 
3✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի: 
4✫ Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ: 
5✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ: 
6✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում: 
7✫ Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե տեսականորեն հետքերի վրա կարող են ազդել երկնաքարերի անձրևը կամ ցանկացած պայթյուն: 
8✫ Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով: 
9✫ Եթե մեքենան ընթանա 121կմ/ժ արագությամբ, ապա նրանից կպահանջվի 258 օր Սատուրնի օղակներից մեկն ամբողջությամբ անցնելու համար: 
10✫ 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը պաշտոնապես հռչակվեց գաճաճ մոլորակ: Այժմ գաճաճ մոլորակների թիվը 5-ն է: 
11✫ «Toy story» մուլտֆիլմի հերոս Buzz Lightyear-ի խաղալիքը իրականում տիեզերքում անց է կացրել 15 ամիս՝ վերադառնալով Երկիր 2009 թվականի սեպտեմբերի 11-ին: 
12✫ Իրականում մեր մոլորակը տիեզերքից տեսել է ընդամենը 24 մարդ, սակայն շնորհիվ Google Earth նախագծի՝ այս տեսարանը բեռնել ու տեսել է կես միլիարդից ավելի մարդ ամբողջ աշխարհից: 
13✫ Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար  ձայնը չի տարածվի: 
14✫ Ձգողականության ուժի բացակայության հետևանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ 5սմ-ով։
15✫ Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի: 
16✫ Տիեզերքում աստղերի քանակությունը անսահմանափակ է։
17✫ Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետևանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ: 
18✫ Երկիր մոլորակի և արևի միջև հեռավորությունը 150.000.000 կմ է: 
19✫ Չնայած Մերկուրին արևին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, և մոլորակի վրա առաջանում է ջերմոցային էֆեկտ: 
20✫ Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ: 


Այսքանն էին այսօրվա համար իմ պատրաստած Փաստերը ։


 

Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար Ընթերցանություն, 3-րդ դասարան, 2-րդ մաս

Սովորողի Անուն, Ազգանուն Լիլիա Մուրադյան

Նախագծի մասնակիցներ Երրորդ դասարան

1. Դիտի՛ր մուլտֆիլմը:«Կախարդական լավաշը»

Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Подпись отсутствует

«Թե ուզում ես բախտավոր լինես ու քո հացը վաստակես, սրտիդ ուզած գործը գտիր»։

Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

Подпись отсутствует

Լավաշի կեսը հանեց խուրջինից ու հանկարծ մի ավազակ բուսնեց միջից:

Ի՞նչ խորհուրդ տվեց ալևորը պատանի Նաղաշին:

Подпись отсутствует

Լավաշդ նորից կախարդական կդառնա, երբ այն կջրես քրտինքով սեփական:

2. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և պատասխանի դաշտում համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

Подпись отсутствует

Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:


Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:





Հորինիր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

Այն ի ՞նչնե֊ինչը ծախում են ամեն հացի փռում, բայց հաց չե։

Այն ի ՞նչնե֊ինչը որը պատրաստվում է  հացահատիկների ալյուրից։

Այն ի ՞նչնե֊ինչը լցնում են ամեն ուտեստի վրա, շատ սպիտակ է և փոքր։

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը։

Подпись отсутствует

4. Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Подпись отсутствует

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:
Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:
Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն:
Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել:

5. Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը;

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

5. Աղը լցրո՛ւ սեղանին, սկսի՛ր նկարել; Ստացված գեղեցիկ պատկերները լուսանկարի՛ր, լուսանկարները տեղադրի՛ր քո բլոգում, կիսվի՛ր հղումով այստեղ;

Առաջադրանքները կազմեց Թամարա Մարիմյանը։ Կարող ես թողնել կարծիք կամ մեկնաբանություն։

Շատ հետաքրքիր առեսպել էր։