Իմ զվարճալի ու տարօրինակ երազը🍫🍬🍭

Մի անգամ ես  հայտնվեցի մի կախարդական աշխարհում: Այնտեղ ամեն ինչ քաղցրավենիքներից էր: Ծառերը շոկոլադից էին, և նրանց վրա մրգերի փոխարեն կոնֆետներ էին աճում: Այնտեղ ծաղիկները նաբաթից էին, իսկ խոտերը՝ շաքարից: Ամպերն  ու արևը քաղցր բամբակից էին: Ես այնտեղ լավ ժամանակ անցկացրեցի, բայց հանկարծ վեր կացա և հասկացա, որ դա երազ էր: Ա՜խ, ափսոս, որ այդ ամենը ընդհամենը երազ էր:

Իմ մասին

Բարև ձեզ,Ես Լիլիա Մուրադյանն եմ ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցի 3.1 դասարանում։Ինչպես տեսնում եք ունեմ իմ սեփական ուսումնական բլոգը հրապարակած 61 նյութ։

Читать далее Իմ մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂ Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին ԽՍՀՄ օրենքում: Այն նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետա-իրավական կարգավիճակը` ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Նույն ժամանակահատվածում /նոյեմբեր 1991թ/, ի հակադրումն բոլոր իրավական նորմերի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ԼՂԻՄ-ի լուծարման մասին օրենք ընդունեց, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասողակտ:

Читать далее Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն