Архив за месяц: Июнь 2021

Մաթեմատիկայի քննություն

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

4363

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով:

1)1, 20, 356, 4044, 5797

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

կփոքրանա 10 անգամ

4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

9

5․ Գտի՛ր 21 թվի 3/7 մասը:

49

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով:

525վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

1/8

8․ Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։

70

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:

1234

10․ Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:

262

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․

5,8,11,14,17.

13․ AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

14սմ

14․ Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

176

Մայրենիի քննություն

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ»Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:«Ճիշտ պատասխան»

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նա առաջարկեց, որ հենց ձուկը նրա բերանը բացի նավաստիները կայմերը գցեին,որպեսզի րա բերանը բաց մնա և նրանք կարողանան դուրս գալ։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Որպեսզի ձուկն այլևս ոչմեկի կուլ չտա;

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջա՞նք զբոսանքի։

Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը և ջուրը գետի նման հոսեց նրա կոկորդը։

Բառային առաջադրանքներ

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-Լողում է

հանգստանալ-հանգստանում է

խաղալ-խաղում է

զրուցել-զրուցում է

Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Յոթանասունհինգ ,Երկու Հարյուր,Տասը հազար։

Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ ձուկ

Գեղեցիկ նավ

Մեծ ճանապարհորդ

Սև ծով

Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ֊ուժեղ

Հսկա֊Մեծ

Նորից֊կրկին

Այժմ֊հիմա

Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ֊Աղմուկ

Չոր֊թաց

Դուրս֊ ներս

Հանգիստ֊անհանգիստ

Մաթեմատիկայի Ստուգատես

Գտնում ենք սեղանի երկարությունն և լայնությունը։

Լայնություն֊50սմ

Երկարություն֊129սմ

Վարկյան֊15մ

Պարագիծ=(50×2)+(129×2)=358սմ

Գտնում ենք թղթե տուփի լայնությունն ու երկարությունը։

Լայնություն֊13

Երկարություն֊29

Պարագիծ=(13×2)+(29×2)=84սմ

Գտնում եք փայտե ժամացույցի լայնություն և երկարություն։

Լայնություն-20

Երկարություն- 25

Պարագիծ֊(20×2)+(25×2)=90սմ

Կշռում պայուսակով և առանց պայուսակ։

Պայուսակով֊40:4կգ

Առանց պայուսակ֊39:7կգ

Վարկյան֊10

ուսապարկի քաշը֊1 կգ

Հեծանիվ վարելուց հետո մեկ րոպեմում զարկերակը զարկեց֊80 անգամ։

Մայրենիի գիտելիքների ստուգատես

Առաջադրանք 1 (3 միավոր)


1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

  • Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
  • Ինձ համարամենահետաքրքիր գիրքը դա «Փոկրիկ Իշխան»֊ն է։
  • Ես այդ գիրքը կարդացել եմ ութ տարեկանում ։Այն շատ հետաքրքիր է գիրքը մի փոքր տղայի մասին է, որի ձեռքերի մեջ ընկավ մի քիրք, որի մեջ նա տեսավ, որ վիշապօձը կուլ էր տալիս շատ գիշատից գազանի առանց ծամելու։
  • Նա փորձեց նկարել նմանատիպ մի նկար «Իմ թիվ մեկ նկարը», բայց բոլոր մեծահասակները մտածեցին, որ դա գլխարկ է։Գիրքը իրոք շատ֊շատ հետաքրքիր է։
  • Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
  • Այո կային, բայց քանի որ ես կարթացել եմ ութ տարեկանում չեմ հիշում։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
  • Հարցնում եմ մայրիկիցս կամ նայում բառարանում։
  • Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
  • Ես կպատմեի իմ ընտանիքին և ընկերներին ։
  • Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
  • Ես կառաջարկեի կարդալ այդ նյութըըը բոլորին, քանի որ այն շատ հետաքրքիր է։
  • Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում։
  • Ես կարդացի և իմ կարծիքով ես լավ եմ կարդում քան ութ տարեկանում։
    Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 2 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Իմ ամենասիրելի վայրը դա մեր դպրոցի բակն է և մեր դասարանը։Սիրում եմ այդ վայրերը նրա համար, քանի որ մենք այդ վայրերում կարող ենք խաղալ և անել բանավոր դասեր։

Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 2 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 3 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։

Իմ ամենահաջողված նախագիծը դա Հազարան հավքն է մենք պատրաստել ենք տիկնիկներ , որոնցով խաղացնում եինք այդ հեքիաթը։Հեքիաթի հղումը այստեղ։

Տեսանյութը տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 4 (3 միավոր)

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

Եթե ես ունենաի իմ դպրոցը կցանկանաի, որպեսզի իմ դպրոցոմ աշխատեինք համակարգիչներով ինչպես աշխատում ենք հիմա և կուզենաի , որպեսզի մեր դպրոցում լինեին մենակ աղջիկներ , թե ուսուցիչները, թե աշակերտները ։

Կուզենաի, որպեսիզի մեր դասերը լինեին 60 րոպե այսինքն մեկ ժամ ։

Նախաճաշի ժամը լիներ 11:45-12:20 ։Կուզենաի, որպեսզսի երկարօրյան

«Ամենապիտանի բանը»

Ինձ համար ամենապիտանի բանը դա գիտելիքն է, քանի որ գիտելիքի շնորհիվ դու կարող ես աշխատել ընտանիք պահել հարուստ լինել և ամեն ինչ իմանալ։

Կարող ես գրել քո մտածած վերնագրով։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում: