Հոմուսը դա կենդանիների և բույսերի մնացորդն է։Հողը Երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է։
Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույնի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Բույսերի արմատներ,բակտերիաներ,հոմուս։
Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութը դա այն նյութն է որով բարերարում են հողը, օգտակար նյութեր են լցնում հողի մեջ։։
Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյութեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են: