Էխինացեա հաճախ օգտագործում են տների և հասարակական վայրերի առջևի տարածքների դեկորատիվ ձևավորման համար: Այս հասարակ ծաղիկը ծնվել է ԱՄՆ-ի արևելքում: Էխինացեան աճում է Արևելյան Եվրոպայում, մեծ Բրիտանիայում և Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում: Այն բարդածաղկավորների ընտանիքի բարձրահասակ բազմամյա բույս է (աճում է մինչև 120 սմ): Բույսը ծաղկում է ավելի քան 2 ամիս և երկար ժամանակ պահպանվում է կտրած տեսքով։
Կարևոր է. թե ինչպես ճիշտ տնկել ու խնամել էխինացեան, կարող եք իմանալ մեր հոդվածում:
Որպես բուժական միջոց՝ էխինացենան սկսել են օգտագործել Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Նրանք նկատել են, որ հիվանդ եղջերուները, ուտելով այս բույսը, վերականգնվում են։ Մայրցամաքի բնիկները սկսեիցն վերագրել բույսին սրբազան հատկություններ և օգտագործել որպես ունիվերսալ միջոց։ Ըստ հավատալիքների՝ էխինացեայով կարելի էր բուժել միջատների խայթոցներից առաջացած քորը, ատամի ցավը և նույնիսկ լուրջ այտուցները: Բուժական թուրմերի պատրաստման համար հնդկացիները կիրառել են ամբողջական բույսը՝ ծաղիկները, տերևները, ցողունը և արմատները:

Ամերիկայի հայտնագործումից հետո եվրոպացիները սկսեցին ուսումնասիրել բազմաթիվ բույսերի օգտակար հատկությունները, այդ թվում՝ նաև էխինացեայի: Այն համարվում էր մանրէների դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ մինչև հակաբիոտիկների հայտնագործումը: Հիմա էխինացեայի հիման վրա պատրաստում են ավելի քան 200 տեսակի դեղ, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում այս բույսից պատրաստում են բոլոր բիոակտիվ հավելումների (бад) ավելի քան մեկ տասներորդ մասը:
Որոշ գիտնականներ կասկածում են էխինացեայի արդյունավետությանը՝ որպես միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այսօրվա դրությամբ գիտնականների տեսակետները համընկնում են միայն այն կետում, որ էխինացեայով պատրաստված դեղամիջոցները օգնում են հաղթահարել վերին շնչուղիների հիվանդությունները:
Կարևոր է. այնուամենայնիվ, բժիշկների մեծ մասը օգտագործում է էխինացեան իմունիտետի և մի շարք հիվանդությունների բուժման համար: