Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. ) Ժամանակահատվածը` նոյեմբերի 9-ից նոյեմբերի 13-ը: Մասնակիցներ — Հարավային դպրոց, 4-5 րդ դասարաններ
Օգտագործվող միջոցները Թվային գործիք :
Հետազոտական աշխատանքներ Ուսումնասիրել վերջին 5 տարվա հարավային դպրոցի 4-5 դասարաններում սովորղների թվաքանակը: Համեմատել և դասավորել ըստ տարիների և գրառել , թե ինչպես է փոփոխվել տարիների ընթացքում: Աշխատանքը ավարտելուց հոտո , այն ամփոփել բլոգում:
Նախագծի նպատակը և խնդիրները:
Տրված թեմայով նյութերի ձևավորում: Բանավոր հաշվումների կատարում և պատկերացում Մաթեմատիկական հմտությունների զարգացում: Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում:
Նախագծի իրականացման ընթացքը․
Նախապես ձեռքի տակ ունենալ վերջին 5 տարիների սովորողների տվյալները , համեմատել ամեն տարվա սովորողների թվաքանակները , դասավորել ըստ տարիների՝ աճման կարգով:
Ամփոփում
Աշխատանքները ավարտելուց հետո, կազմել դիագրամներ, ըստ տարիների և ըստ դասարանների: Աշխատանքները ամփոփել բլոգում:
N
2015
2016
2017
2018
2019
2020
4-րդ
17
29
41
20
37
52
5-րդ
12
15
30
31
23
47
4-րդ դասարան
52-17=35 սովորողի տարբերություն 2015-2020թ. 4-րդ դասարանում
52-29=23 սովորողի տարբերություն 2016-2020թ.4-րդ դասարանում
52-41=11 սովորողի տարբերություն 2017-2020թ.4-րդ դասարանում
52-20=32 սովորողի տարբերություն 2018-2020թ.4-րդ դասարանում
52-37=15 սովորողի տարբերություն 2019-2020թ.4-րդ դասարանում
5-րդ դասարան
47-12=35 սովորողի տարբերություն 2015-2020թ.5-րդ դասարանում
47-15=27 սովորողի տարբերություն 2016-2020թ.5-րդ դասարանում
47-30=17 սովորողի տարբերություն 2017-2020թ.5-րդ դասարանում
47-31=16 սովորողի տարբերություն 2018-2020թ.5-րդ դասարանում
47-23=24 սովորողի տարբերություն 2019-2020թ.5-րդ դասարանում
I want to speak about our school. I study at the Southern School of «Mkhitar Sebastatsi» Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. We also have a big dog. Its name is Arjuk. All the children in our school love Arjuk. Arjuk has got a small doghouse behind the school. It is all the children’s duty to feed Arjuk every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like Nature Study and Russian because it is very interesting. This is all about our school.
Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:
«ՍանասարևԲաղդասար»
Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:
«ՄեծՄհեր»
Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:
«ՍասունցիԴավիթ»
Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:
«ՓոքրՄհեր»
Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Գտի՛ր այն թիվը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 520:
3450-520=2930
2930:2=1465 առաջին թիվը
1465+520=1985 երկրորդ թիվը
Ստուգում
1985+1465=3450
Երեք թվերի գումարը 852 է: Առաջին թվիը 45-ով մեծ է երկրորդից, իսկ երկորդը 51-ով մեծ է երրորդից:Որոնք են այդ թվերը:
51+45=96
852-96=756
756:3=252
252+45=297
297+51=348
Վարպետը պիտի մակերևույթի 1մ մակերեսը վերանորոգելու համար ստանում է 1200 դրամ աշխատավաձ:Որքան կկազմի վարպետի 5օրվա աշխատավարձը, եթե նա 1 օրում վերանորոգում է 4 մ մակերես:
Լուծում
5×4=20
20×1200=24000 5 օրում վարպետը կստան
Պատ.՝վարպետը 5օրում կստանա 24000
Դերձակը 1 անդրավարտիք կարելու համար ստանում է 3000 դրամ աշխատավաձ:Նա 1 օրում կարում է 2 անդրավարտիք:Որքան է կազմում նրա մեկ շաբաթվա աշխատավարձը,եթե շաբաթ և կիրակի նա չի աշխատում: