Архив за месяц: Май 2020
Кто же ето ???
Расскажи о своём однокласснике.
возраст,8
цвет глаз, волос,коричневый
любимый цвет, чёрный и синий
любимое животное, собака (Haski)
любимая игрушка .компютер
Մաթեմատիկական լրացուցիչ առաջադրանքներ
Սառնարանում ապրող մտքերը
Երբ մտքերը սառչում են օդում
(1-ին մաս)
Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
— Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
— Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
— Ի՞նչ էիր մտածում:
— Տարբեր բաներ:
— Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
— Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
— Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
— Իհարկե:
— Իսկ ի՞նչ ես մտածում:
— Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
— Ի՞նչ ես մտածում իմ մասին:
— Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ
| Բևեռ – Երկիր մոլորակի ծայրակետային գոտի՝ հյուսիսում և հարավում (Հյուսիսային բևեռ և Հարավային բևեռ): Երկու Բևեռներում էլ միշտ ցուրտ է Արևադարձ – Երկիր մոլորակի աշխարհագրական գոտիներից մեկը, ուր միշտ շոգ է Ծովացուլ – նաև ծովափիղ, կարճ բրդով,երկար բեղերով ծովային մեծ կենդանի Օձաձուկ – օձանման ձուկ կիսախուփ – կիսափակ իմաստուն – շատ խելացի, մեծ կենսափորձ ունեցող |
մռութ, մի սրա բեղերին նայեք…»:
Հարցեր և առաջադրանքներ
Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:
1.Սուրսառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:
Երբ արևը դուրս եկավ, տաքությունից սուրսառցալուլաները սկսեցին հալչել և կաթկթալ հատակին:
2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
ա. գլուխներս առնենք-կորչենք -փախչել
բ. կուշտ մտածել –երկար մտածել
3. Գտի՛ր բառերի հականիշները:
ցուրտ –շոգ
ցածր -բարձր
վերև -ներքև
ջուր — սառույց
տխրել -ուրախանալ
անտեսանելի — տեսանելի
մտածել -չմտածել
հիմար -իմաստուն
առջև — ետև
համարձակ -վախկոտ
պարզ — բարդ
սառը — տաքը
4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
Այս պատմության մեջ բևեռը այնքան ցուրտ էր,որ ամեն ինչ սառչում էր ,անգամ մտքերը:
5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:
Միլիոն տարի առաջ Արևադարձում շատ շոգ էր:
6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:
Իմ կարծիքով միտքը դա երբ ինչ-որ բան մտածում ես,բայց ոչ մեկ դրա մասին չի իմանում:
7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:
Եթե մարդիկ մոռանային մտածել , նրանք շատ սխալներ կգործեին:
8. Նշի՛ր «կրկնվող» բառը:
Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:
Ծով
9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.
ծով-ից հավ հով-զով-կով հավ-հոտ-խոտ
Իմ թղթից պատրաստած Ալիսա֊Գլորիկը
Մաթեմատիկա 11.05.2020
Հայր Բոնամիի հեքիաթը Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ