Архив за день: 26.03.2020

Առաջադրանք 2 17.03

Ղ․Աղայանի մանկական ստեղծագործություններ՝

«Հիշողություն»
«Ամիսներ
 և չորս եղանակ»
«Մանուշակ»

«Երջանիկ խրճիթը» հեիաթը կարդալուց հետո կիրառել եմ ռոդարիական այս երկու հնարքը և փորձել պատասխանել հարցերին;

Ի՞նչ կլիներ, եթե որդին չվերադառնար…

Նրա ծնողները կմնային կարոտով ու սպասելով իրենց որդուն:

Որդուն դուր կգար հարստությունը ու կմոռանար ծնողներին:

Իսկ հետո ի՞նչ եղավ

Իսկ հետո տղան հարազատ ծնողների հետ գնաց շնորհակալություն հայտնելու բարի ու հարուստ մարդուն, որը պահել ու խնամել էր իրեն: Երկու ընտանիքներ բարեկամացան, իսկ տղան այդ արարքով ոչ մեկին չտխրեցրեց:

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ հեքիաթներից

Պաղպաղակե դղյակը   

 Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին: Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜: Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց: Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Ամենալավ մարդը

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ,   այս պատմությունը  ձեզ
դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:
Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…
Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :
Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է  :

  Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում

Կլադիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտն հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:
— Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:
Եվ գնաց, պաասխանի էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն  այնքան էլ կորացած չէր:
Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր,՝ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:
Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:
Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար,  չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ,- մտածեց Կլավդիոն:
Նա նորից հեծնեց ձեռնափայտին: Այս անգամ փայտը մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:
Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն, և երրորդ անգամ այն հեծնեց. Այս անգամ նա սլանում էր վազքուղով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները. Կլավդիոն առաջինն հասավ վերջնակետին:
Հետո ձեռնափայտը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կանաչ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերանավում՝ իր ետեևից թողնելով աստղային արահետ…
Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, ձեռնափայտն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:
Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն, նա ինչ-որ տեղից էր վերադառնում: վերադառնում: Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. Սովորական ծերունի էր, երկար ճանապարհից մի քիչ հոգնած:
-Հավանեցի՞ր ձեռնափայտը,- հարցրեց նա Կլավդիոյին:
Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել ձեռնափայտը: Նա պարզեց այնծերունուն.
-Շնորհակալություն:
Բայց ծերունին շարժեց գլուխը.
-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչիս է պետք  ինձ ձեռնափայտը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:
Եվ ծերունին գնաց, որովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:

Զատիկ ուսումնական փաթեթ ընտանեկան նախագծերի համար Ընթերցանություն, 3-րդ դասարան, 1-ին մաս

. Լսի՛ր այս երկու զատկական երգերը:

Զընկլիկ օրոճ

Կարկաչա

Captionless Image
Կարկաչա
Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Զնգլիկ օրօճ
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ կարմիր սոլերով:
Զնկլիկ նախշուն թաթերով,
Զնկլիկ դեղին մոմերով:

2. Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

Captionless Image
Զատկի տոնի մասին են։

3. Ընտրի՛ր այս զատկական խաղերից մեկը: Կարդա՛ բովանդակությունը և խաղա՛ ընտանիքի անդամների հետ: Ընթացքը ներկայացրու՛ տեսանյութի տեսքով:

Captionless Image

4. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։

5. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:Սուրբ Զատիկ: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:

Մեծ Պահք: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից(ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։

Ակլատիզ: Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝ վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։

Լրացում՝

Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա,, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։

Սուրբ Զատիկ

Առաջադրանքները կազմեցին Թամարա Մարիմյանը և Անահիտ Մելքոնյանը։ Կարող ես թողնել կարծիք կամ մեկնաբանություն։

Շատ հետաքրքիր հարցեր էին Զատկի տոնի մասին։